Հայաստանի երկու մարզերի ոստիկանության քաղաքային բաժինների պետերը հեռացվել են աշխատանքից

30.11.2011, 12:36
Հայաստանի երկու մարզերի ոստիկանության քաղաքային բաժինների պետերը հեռացվել են աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գավառի և Հրազդանի ոստիկանության բաժինների պետեր Լևոն Մուխսիկարոյանն ու Վաղարշակ Վարդանյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության, Գավառի ոստիկանության բաժնի նոր պետ է նշանակվել Գեղարքունիքի մարզի Քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը:

Արմեն Իսրայելյանն իր հերթին զբաղեցրել է Հրազդանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնը, նրա փոխարեն Աշտարակի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Արթուր Արիստակեսյանը:-0-