Սկսվել է ԿՄՎ նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Երևան

28.11.2011, 12:39
Սկսվել է ԿՄՎ նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Երևան

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երկուշաբթի ժամանեց Հայաստան՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստին մասնակցելու նպատակով:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Փաշազադեին դիմավորեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Սա Փաշազադեի առաջին այցն է Հայաստան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2010թ. ապրիլին Բաքվում կայացավ Գարեգին Բ-ի, Ալլահշուքյուր Փաշազադեի և Կիրիլ Պատրիարքի եռակողմ հանդիպումը Հաշախարհային կրոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Նիստին կմասկացի նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը:

Ինչ վերաբերում է Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքին, ապա նա չի ժամանի Երևան և չի մասնակցի Հարավային Կովկասի երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը: Հրաժարվելու պատճառները չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիստի ժամանակ հնարավոր է Հարավային Կովկասի առաջնորդների հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ:  

ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստը կանցկացվի Երևանում:

Անկախ Պետությունների Համագործակցության Միջկրոնական խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ԱՊՀ ավանդական կրոնական միավորումների կողմից: -0-