Հայկական ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է երկրում գաղտնազերծում իրականացնել

17.11.2011, 19:12
Հայկական ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է երկրում գաղտնազերծում իրականացնել
Հայկական ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է երկրում գաղտնազերծում իրականացնել

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ԱԺ է ներկայացրել «Գաղտնազերծման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է զբաղեցրած պաշտոններից ազատել այն պաշտոնյաներին, որոնք մինչև երկրի անկախություն ձեռք բերելը կապված են եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: 

Նրա խոսքերով՝ գաղտնազերծումը պետք է, մասնավորապես, տարածվի երկրի ղեկավարի, նրա աշխատակազմի ներկայացուցիչների, խորհրդարանի պատգամավորների, դատական համակարգի առանցքային օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, նախարարաների, կառավարության ներկայացուցիչների, «բոլոր նրանց վրա, ովքեր որոշում են կայացնում երկրում»:

Սաֆարյանը նշեց, որ պաշտոնյաների հնարավոր կապը օտերարկրյա հատուկ ծառայությունների հետ պետք է հաստատի համապատասխան հանձնաժողովը:

«Ենթադրվում է, որ հատւոկ ծառայությունների հետ համագործակցող պաշտոնյան կարող է հրաժարական տալ սեփական դիմումի համաձայն, հակառակ դեպքում հանձնաժողովը պետք է հրապարակի նրա տվյալները և դիմի համապատասխան մարմիններ, որոնք իրավասու են նրան ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասել է պատգամավորը: 

«Նման անձինք (հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող) իրավունք չունեն պետական պաշտոններ զբաղեցնել և հավակնել դրանց: Սա է օրինագծի էությունը»,- ավելացրեց նա:

Պատգամավորը նշեց, որ պետությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չպետք է նման երևույթ հանդուրժեն:

Նրա կարծիքով` այս հարցը երկրի ազգային անվտանգության ապահովման կարևոր տարր է և հետագա զարգացման երաշխիքը:-0-