+18
Եղանակը Երևանում
Հայ

Առկա ռազմական հավասարակշռությունը Ղարաբաղում պատերազմի չվերսկսում է երաշխավորում. ռուս փորձագետ

15:09
14 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առկա ռազմական հավասարակշռությունը ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքն է, կարծում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռուս փորձագետ Անդրեյ Արեշևը:

«Այդ իրավիճակը պահպանվում է, և կարծում եմ, որ բավական երկար ժամանակ կպահպանվի: Իհարկե, դա Ադրբեջանի և Հայաստանի տնտեսության համար լուրջ ծանրություն է»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Արեշևը: Ըստ նրա՝ Բաքվի և Երևանի վերջին զինվորական շքերթները վկայում են, որ հակամարտող  կողմերի բանակներն ի վիճակի են հավասարակշռություն ապահովել:

«Իմ կարծիքով՝ ոչ ոք չպետք է իլյուզիա ունենա, որ ինչ-որ կայծակնային պատերազմ սկսելով՝ կհասնի իր նպատակներին»,- ընդգծեց փորձագետը:

Խոսելով կարգավորման հեռանկարների մասին՝ Արեշևը նշեց, որ բանակցային գործընթացի կշարունակվի, և Մինսկի խումբը ոչ ոք չի ցրի:

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի առաջխաղացումներին և Ռուսաստանի հնարավոր քաղաքականությանը, ապա ինձ թվում է, որ Հարավային Կովկասում այդ քաղաքականությանն առավել հստակ, առավել համակարգված  կերպար տալը, իհարկե, կնպաստեր իրավիճակի կայունացմանը, քանի որ դա զերծ կպահեր որոշ գործընկերներին՝ ինչ-որ սադրիչ պահերից»,- ասաց փորձագետը:

Նա ընդգծեց, որ Կովկասում որքան ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ամուր կլինեն երաշխիքները ինչ-որ լայնածավալ ռազմական միջամտությունից:

Ըստ Արեշևի՝ 2011թ.-ի փորձը ցույց տվեց, որ ոչ մի հարձակումների և կասկածելի առաջարկների փաթաթման հաշվին փիառ ձեռք բերելու փորձերը չեն անցնում: «Եվ Բաքուն, և Երևանը հիանալի հասկանում են, որ առկա իրավիճակում ռազմական մկաններով խաղալու, քարոզչական հռետորության պայմաններում, որը նախևառաջ Ադրբեջանից է բխում, փոխադարձ վստահության բացակայության պայմաններում ինչ-որ աբստրակտ, թղթային, իրական որևէ բանով չամրագրված սկզբունքներն ինքնասպանություն են ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի վերնախավերի համար»,- կարծում է փորձագետը:

«Ռազմական հավասարակշռությունն առկա է, և ոչ ոք  չի կոտրի այդ ռազմական հավասարակշռությունը: Ստեղծված իրավիճակում ես առաջիկայում ոչ մի հնարավորություն չեմ տեսնում որևէ դիվանագիտական առաջխաղացման համար»,-ավելացրեց Արեշևը՝ հիշեցնելով, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը ոչ պարզ նախընտրական ժամանակահատվածում են գտնվում: «Այնպես որ, նվազագույնը կես տարվա ընթացքում ինչ-որ հերթական առաջխաղացման գաղափարների մասին կարելի է մոռանալ»,- ասաց փորձագետը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ