Եվրոպացի հանդիսատեսը հիացած է ընդունել Հայաստանի երիտասարդական նվագախմբի ելույթները

13.10.2011, 16:46
Եվրոպացի հանդիսատեսը հիացած է ընդունել Հայաստանի երիտասարդական նվագախմբի ելույթները

Հայաստանի երիտասարդական նվագախումբը եվրոպական շրջագայության ընթացքում հիացած ընդունելության է արժանացել, հայտարարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը, նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին, անցկացվեցին Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը: Հյուրախաղերի շրջանակներում նվագախումբը կատարեց Ռախմանինովի, Վերդիի, Հենդելի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Չուխաջյանի, Էդվարդ Միրզոյանի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները:

«Հայաստանը Եվրոպայում ներկայացել է բավականին բարձր մակարդակով, թեև Եվրոպան հայտնի է երաժշտության իր խիստ սկզբունքներով: Մենք հանդես ենք եկել երաժշտական հայտնի քաղաքներում՝ Բրյուսելում, Բեռլինում, Հաագայում, և դա մեծ պատասխանատվություն էր մեզ համար»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սմբատյանը:

Նա հայտնեց, որ նվագախմբի համերգներին ներկա են եղել Եվրախորհրդարանի անդամներ, Բելգիայի մշակույթի նախարարը: Ներկաների թվում է եղել նաև Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի վաստակավոր արտիստ, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բարիտոն Գևորգ Հակոբյանը պատմել է, որ Գերմանիայի համերգասրահներից մեկում հանդիսատեսը հոտնկայս է ծափահարել նվագախմբին:

Նրա խոսքով՝ բուռն արձագանքի է արժանացել նաև Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի հատվածի կատարումը:

«Հայկական օպերայի գոյության մասին գաղափար չունեցող եվրոպական հանդիսականն աննկարագրելի հիացմունք է ապրել այդ ստեղծագործությունից»,- նշեց երգիչը:

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2006 թվականի նոյեմբերին, 2008-ին ստացել է «Պետականի» կարգավիճակ:

Կոլեկտիվի կազմում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, որոնցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի թոշակառու: Կոլեկտիվը գլխավորում է ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Սմբատյանը: -0-