Այս սեզոնին շուրջ 110 հազար մարդ է այցելել Սևանա լճի ափի հանրային լողափեր. Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2011թ.-ի լողափային սեզոնին շուրջ 110 հանգստացող է այցելել Սևանա լճի ափի երկու հանրային լողափ, հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը:
Սևանա լճի ափին արդեն երկու հանրային լողափ է գործում։ 1000-1500 հանգստացողների տեղավորող առաջին լողափը զբաղեցնում է մոտ 1,4 հեկտար, ափի գծի երկարությունը կազմում է 356 մետր։ 69 հեկտար մակերեսով երկորդ լողափում միաժամանակ կարող է հանգստանալ մինչև 1000 մարդ. ափի երկայնքի գիծը կազմում է 201 մետր։
«Ողջ սեզոնի ընթացքում մեր լողափերը բավականին մեծ քանակությամբ հանգստացող է այցելել` մոտավորապես 100-110 հազար մարդ: Բողոքներ գրեթե չի գրանցվել, և «թեժ գիծը» ողջ սեզոնի ընթացքում աշխատել է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ավալյանը:
Նա ընդգծեց, որ հանգստացողների թվում նաև շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ են եղել:
Ավալյանը նշեց, որ լողափերի վարչությունը տեղում է լուծել խնդիրները, որոնք կապված են եղել հատուկենտ միասնական բողոքների հետ` ավելացնելով, որ հանգստացողների շրջանում լուրջ վնասվածքներ չեն գրանցվել:
Լողափերի համակարգողը նաև տեղեկացրեց, որ հանգստի գոտում կանոնավոր կերպով չորս աշխատակից է աշխատել, ովքեր զբաղվել են տարածքի մաքրմամբ, գործում էր բուժկետը:
Միաժամանակ նա նշեց, որ հաջորդ սեզոնի բացմանը ծրագրվում է լուծել բիոզուգարանի խնդիրը, ինչպես նաև ավելացնել շեզլոնգերի քանակը:
Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։
Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-