ՀՀ պաշտպանության նախարարը մեդալներ է հանձնել Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներին

26.09.2011, 11:31
ՀՀ պաշտպանության նախարարը մեդալներ է հանձնել Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի անվան մեդալներով է պարգևատրել Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներ Գարիկ և Գոռ Հարությունյաններին, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթևոսյանին, հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի  ֆեդերացիան:

«Նախարարը շնորհավորեց մարզիկներին և կարևորեց, որ այդքան կարևոր և աննախադեպ հաղթանակը տոնվեց  Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրեին: Նախարարը ցանկացավ, որ առաջիկայում Կեպ Տաունում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում մեր մարզիկները մասնակցեն նույն հաջողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարը նաև հատուկ շնորհակալագիր է հանձնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին: -0-