Սլովակներին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ հպարտանում է իր թիմով

Եվրո-2012 ընտրական փուլի մրցաշարում Սլովակիայի նկատմամբ սենսացիոն հաղթանակից հետո (4։0) մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծել է, որ հպարտանում է իր թիմով՝ որպես հաջողության գրավական նշելով հանդիպմանն առավել լուրջ պատրաստված լինելը։
«Մենք պարզապես ֆանստատիկ խաղ ցուցադրեցինք, ես շատ հպարտ եմ իմ թիմով։ Մենք շատ բծախնդրորեն էինք պատրաստվել այս խաղին՝ ուսումնասիրելով Սլովակիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը»,- հաղորդում է sportinfo.am ինտերնետ ռեսուրսը։
«Ես հավատում էի, որ մենք կարող ենք հաղթել։ Բայց չէի ենթադրում, որ նման արդյունքով, քանի որ Սլովակիայի պաշտպանությունը մեծ հռչակ ունի»,- նշել է Մինասյանը։
Միաժամանակ հայկական հավաքականի մարզիչը զերծ է մնացել В խմբի մրցապայքարի ելքի վերաբերյալ համարձակ կանխատեսումներից։
«Մենք այդքան հեռու չեն նայում։ Այժմ մենք տոնելում ենք մեր հաղթանակը, իսկ այնուհետև կսկսենք պատրաստվել Մակեդոնիայի դեմ խաղին»,- ասել է Մինասյանը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները։
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում հնարավոր է հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ --0--