Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Սլովակիայի հավաքականի հետ խաղի նախաշեմին վերականգնողական մարզումներ է անցկացնում. ՀՖՖ

05.09.2011, 12:28
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Սլովակիայի հավաքականի հետ խաղի նախաշեմին վերականգնողական մարզումներ է անցկացնում. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Սլովակիայի հավաքականի հետ խաղի նախաշեմին վերականգնողական մարզումներ է անցկացնում. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն վերականգնողական մարզումներ է անցկացնում և պատրաստում է Սլովակիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին 3:0 հաշվով պարտության են մատնել Անդորրայի հավաքականին Եվրո-2012թ.-ի ընտրական փուլի շրջանակներում:

«Սեպտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց վերականգնողական մարզում Ժիլինայի մարզադաշտին կից գտնվող խաղադաշտում, իսկ սեպտեմբերի 5-ին կանցկացնի մարզումը մարզադաշտում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Սեպտեմբերի 4-ին վաղ առավոտյան Հայաստանի ազգային ընտրանին լքեց Անդորրան և ուղևորվեց Բարսելոնա, որտեղից չարտերային թռիչքով ուղևորվեց Բրատիսլավա, իսկ այնուհետև՝ Ժիլինա, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը:

Անդորրայի հավաքականին պարտության մատնելուց հետո հայ ֆուտբոլիստները վաստակել են 11 միավոր և 7 հանդիպումներից հետո «В» խմբում զբաղեցնում են 4-րդ տեղը՝ պահպանելով խմբից դուրս գալու լավ հնարավորություններ: Սլովակներն ու իռլանդացիները 14-ական միավորով կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը: Մակեդոնիայի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ անդորրացիները, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 16 միավորով զբաղեցնում է առաջատարի դիրքը:

ՀՖՖ-ն նաև հաղորդում է, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին մեկնել է Չեխիայի Ուհերսկե Գրադիստե քաղաք, որտեղ նույն օրն ուժերը կչափի չեխերի հետ Եվրո-2013-ի ընտրական փուլի շրջանակներում:

Երկու խաղերի արդյունքում Հայաստանի երիտասարդական ընտրանին վեց միավորով զբաղեցնում է առաջատարի դիրքը ընտրական երրորդ խմբում: Երեքական միավորով երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ուելսի և Չեխիայի հավաքականները, որոնք ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել: Չորրորդ տեղում են Մոնտենեգրոյի ֆուտբոլիստները, ովքեր երկու հանդիպման արդյունքում վաստակել են երեք միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Անդորրայի հավաքականը, որը բոլոր չորս խաղերում էլ պարտվել է:-0-