Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները Եվրո-2012-ի ընտրական փուլի Անդորրա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման բացարձակ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին:
Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին ուժերը կչափեն Անդորրայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին՝ սլովակների հետ: Երկու հանդիպումներն էլ արտագնա են մեր հավաքականի համար:
Այսպես, «Williamhill» բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներն ընդունում է 1/5 գործակցով (1,20), ոչ-ոքիի համար՝ 11/2 (6,50), իսկ Անդորրայի հավաքականի հաղթանակի համար՝ 12/1 (13,00) գործակցով:
«Bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակի փորձագետները հայկական թիմի հաղթանակը գնահատել են 1,20 գործակցով, իսկ Անդորրայի հավաքականի հաղթանակը՝ 14,50 գործակցով: Ոչ-ոքին ևս գնահատվում է մեծ գործակցով՝ 6:
Հայաստանի խոշորագույն բուքմեյքերական գրասենյակում՝ «Վիվարոյում» ևս չեն կասկածում Հայաստանի հավաքականի հաջողությանը: Նրանք հայերի հաղթանակը գնահատել են 1,21 գործակցով, ոչ-ոքին՝ 5,80, իսկ Անդորրայի հավաքականի հաղթանակը՝ 12,50:
Հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:
Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են 13-ական միավոր: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, իսկ Անդորրայի հավաքականը որևէ միավոր չի վաստակել:-0-