431.95
7.72
408.39
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը շնորհավորել է միջազգային օլիմպիադաների և մրցույթների հաղթող դպրոցականներին

17:57
29 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հանրապետության ղեկավարը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթն արդեն մեծ համարում է ձեռք բերել, և հաղթողներն էլ քիչ չեն:  «Ձեր տաղանդը, ձեր ձիրքը մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ: Ապրե´ք: Շարունակե´ք նույն ոգով: Վստա´հ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին՝ ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:

«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր:  Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք,- ասել է նա:

Պետության ղեկավարը միաժամանակ ցանկություն է հայտնել,  որպեսզի հանդիպման մասնակիցների օրինակը վարակիչ լինի հասակակիցների համար: «Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի հայտնի խոսքերը. «Մարդիկ իրար առողջությամբ թող վարակեն»: «Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար»,- ասել է նա:  

Նախագահը նշել է, որ հայ հասարակության մեջ անհրաժեշտ է կարևորել կիրթ և մտածող մարդկանց՝ այնպիսի մարդկանց, ինչպիսին մեր շախմատիստներն են, և ընդգծել է, որ պետք է պայքարել այդպիսի հասարակության համար:

«Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաև դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը»,- ասել է նա:

Հանրապետության ղեկավարի ողջույնից հետո «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտները իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադայից: 

Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խրախուսական շնորհակալագրեր է հանձնել օլիմպիադայի և մրցույթների հաղթողներին:

«Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:

Հանդիպման ավարտին նախագահը շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,-ասել է նախագահ Սարգսյանը:   -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը