Երևանում երեքշաբթի մեկնարկում են Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ-ների շտաբային բանակցությունները

23.08.2011, 13:44
Երևանում երեքշաբթի մեկնարկում են Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ-ների շտաբային բանակցությունները
Երևանում երեքշաբթի մեկնարկում են Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ-ների շտաբային բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Զինված ուժերի պատվիրակությունը երեքշաբթի ժամանել է Հայաստան՝ օգոստոսի 23-27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվելիք ՌԴ ԶՈՒ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոգվոյը:

«Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման և ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-