Երևանում երեք հոգանոց ընտանիք է թունավորվել դեղորայքից. ԱԻՆ

17.08.2011, 15:31
Երևանում երեք հոգանոց ընտանիք է  թունավորվել  դեղորայքից. ԱԻՆ

Երևանում դեղորայքային թունավորման նախանշաններով երեք հոգուց բաղկացած ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի թիվ 137 տան բնակիչներ`82-ամյա Ռիմա Խաչիկյանը, 55-ամյա Մարիա Կոստանյանը և 29-ամյա Տիգրան Եղիազարյանը չորեքշաբթի գիշերը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: -0-