ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստը սկսել է շնորհավորանքով՝ ուղղված հայ շախմատիստներին, ովքեր նվաճեցին Չինաստանում մայիսի 26-ին ավարտված առաջնության աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Շախմատի Հայաստանի հավաքականը նախօրեին վերադարձել է Երևան, որտեղ նրանց ցնծությամբ են դիմավորել։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ պատվո պահակներ են շարվել, համաշխարհային առաջնության հաղթողներին դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև գլխավորում է հանրապետության Շախմատի ֆեդերացիան։
«Շախմատի հայկական թիմը հիանալի հաղթանակ է տարել և համաշխարհային ծավալով ապացուցել է, որ շախմատի հայկական հավաքականը լավագույնն է աշխարհում»,- ասել է Սարգսյանը։
Կառավարության անունից վարչապետը շնորհավորել է հայկական հավաքականին։ Վարչապետի շնորհավորանքներին են միացել նաև կառավարության մյուս անդամները։
Հայաստանը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկակի հաղթող է։ Ընդ որում՝ ինտելեկտուալ խաղի հայ վարպետները տիտղոսակիր են դարձել երկու անգամ անընդմեջ 2006 թվականին՝ Թուրինում, և 2008 թվականին՝ Դրեզդենում։ -0-