Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը թույլ է տալիս միջազգային ասպարեզում խուսափել մեծ կորուստներից. փորձագետ

26.07.2011, 17:16
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը թույլ է տալիս միջազգային ասպարեզում խուսափել մեծ կորուստներից. փորձագետ

Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը թույլ է տալիս նրան միջազգային ասպարեզում խուսափել ծանր, աղետալի կորուստներից, կարծում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Վերջին տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականությունը հազվադեպ ճկունություն է ձեռք բերել, քանի որ մեզ բավականին հեշտ է հաջողվում խուսափել հարևան երկրների և տերությունների ակնհայտ և թաքուն դավերից»,- ասաց նա։ 

Ըստ փորձագետի՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ երկիրն ի վիճակի է դիմադրելու արտաքին սպառնալիքներին՝ իր համար բավականին հաջող դիրքորոշում ամրապնդելով։

«Անդրկովկասյան երեք երկրներից Հայաստանը միակ երկիրն է, որը պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, այն տարածաշրջանի միակ երկիրն է, որը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, բոլոր անդրկովկասյան երկրներից միայն Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմակայանը, ինչը մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար։ Եվ վերջապես Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ատոմակայան ունի»,- ասաց Սաֆրաստյանը։ -0-