Հարավկովկասյան երկաթուղին մանկական արվեստի մրցույթ է հայտարարում

20.07.2011, 14:39
Հարավկովկասյան երկաթուղին մանկական արվեստի մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայ երկաթուղայինի օրվա առթիվ հայտարարում է մանկական արվեստի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան երեխաները:

«Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում` «Նկար», «Գրական արվեստ» և «Նախագծում և մոդելավորում»: Բոլոր ներկայացվող աշխատանքները պետք է նվիրված լինեն երկաթուղային տրանսպորտին և երկաթուղայինների աշխատանքին», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Նկար» անվանակարգում մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ցանկացած տեխնիկայով կատարված աշխատանքներ` А4 ֆորմատից ոչ փոքր և А2 ֆորմատից ոչ մեծ:

«Գրական արվեստ» անվանակարգում գնահատվելու են երկաթուղուն նվիրված բանաստեղծությունները, պատմությունները և բալլադները:

«Նախագծում և մոդելավորում» անվանակարգում քննարկվելու են երկաթուղային օբյեկտների նախագծերը:

Բոլոր աշխատանքները և հայտերը անհրաժեշտ է ներկայացնել «ՀԿԵ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայություն՝ 0005, ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի պող., 50 հասցեով:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—