Հայաստանի համար ռուսական գազի թանկացում չի սպասվում. նախարար
13.07.2011,
15:49
Հայաստանի համար ռուսական գազի թանկացում չի սպասվում. նախարար

Հայաստանի համար ռուսական գազի շուտափույթ թանկացման մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
«Մինչև 2012թ.-ի ապրիլը գազի արժեքն անփոփոխ կմնա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Մովսիսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 1 հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլար է կազմում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով։ -0-