ՀՀ սփյուռքի նախարարությունը հերքում է նախարարի բնակարանը թալանելու մասին տեղեկատվությունը

12.07.2011, 15:20
ՀՀ սփյուռքի նախարարությունը հերքում է նախարարի բնակարանը թալանելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարությունը հերքում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը թալանելու մասին՝ տեղական թերթերից մեկում հրապարակված տեղեկատվությունը:

«Նախարարությունից հայտնում են, որ հրապարակումը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը», - նշվում է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:-0-