«Օդնոկլասնիկիի» վիրտուալ ընկերն աղջկա է թալանել Երևանում
09.07.2011,
14:57
«Օդնոկլասնիկիի» վիրտուալ ընկերն աղջկա է թալանել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Օդնոկլասնիկիի» վիրտուալ ընկերն աղջկա է թալանել Երևանում իրական հանդիպման ժամանակ, հաղորդում է Հայաստանի ոստիկանության կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ 23-ամյա Սամվել Պ.-ն, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ներկայանալով Հայկ անունով, ծանոթացել է Անի Ա.-ի հետ և հրավիրել է նրան հանդիպման։
Հանդիպման ժամանակ, վերջինիս վստահությունը չարաշահելով` խաբեությամբ վերցրել է բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ` գումարով, շպարման պարագաներ և դիմել է փախուստի։
Պատճառած նյութական վնասը կազմում է 100.000 դրամ (մոտ 250 դոլար)։
Կատարվում է հետաքննություն: -0-