Հայաստանը ռուսական ընկերություններին հրավիրում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական ընկերություններին հրավիրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության տենդերին մասնակցելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայաստանի կառավարությունը 2010 թվականի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ շրջանակային ֆինանսական համաձայնագիրը՝ ստորագրված 2009 թվականի սեպտեմբերի 15-ին:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը մտադիր է կառուցել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը միջազգային չափանիշներին համապատասխան։
«Սա նոր լայնածավալ մեծ շինարարություն կլինի, և տենդերը միջազգային և բաց կլինի։ 180 միլիոն դոլարի առաջին տենդերը կանցկացվի հուլիսի 11-ին»,- ասաց նա։ «Մենք հրավիրում ենք մեր ռուս գործընկերներին տենդերին մասնակցելու»,- ասել է Սարգսյանը ուրբաթ Դոնի Ռոստովում, որտեղ անցկացվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը։
Ինչպես նիստում նշեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ փոխադրումների լոգիստիկայի բնագավառում։ «Այս առումով Հայաստանը խնդիր ունի, և Ռուսաստանը, մասնավորապես մեր գերատեսչությունը, զբաղվում է լոգիստիկ շղթաներ կազմելով դեպի Հայաստան և Հայաստանից բեռներ փոխադրելու համար»,- ասաց նա:
Լևիտինը հիշեցրեց նաև, որ մի քանի տարի առաջ ՌԵ-ն հաղթել է հայկական երկաթուղոի կոնցեսիայի մրցույթում։ «Մենք հանձնաժողովում մտքեր ենք փոխանակել, որ մի քանի տարվա ընթացքում հաջողվել է նորմատիվ վիճակի բերել հայկական երկաթուղիների կենցաղային տնտեսությունը, բարելավել շարժական, քարշակ կազմի որակը»,- ասել է նա։ -0-