Ֆանի Արդանը Երևանի «Ոսկե ծիրան 2011» կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի

08.07.2011, 15:54
Ֆանի Արդանը Երևանի «Ոսկե ծիրան 2011» կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի
Ֆանի Արդանը Երևանի «Ոսկե ծիրան 2011» կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի

Աշխարհահռչակ կինոաստղ Ֆանի Արդանը որպես պատվավոր հյուր հրավիրված է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, հաղորդեց փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ 

«Մեր ամենավերջին նվերը բոլորի կողմից սիրված, տաղանդավոր Ֆանի Արդանի այցելությունն է։ Նա ոչ միայն հմայիչ կին և դերասանուհի է, այլ նաև տաղանդավոր մարդ։ Նա կժամանի այստեղ իր ռեժիսորական աշխատանքներով»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Խաչատրյանը։

Համաշխարհային կինոաստղն իր հետ երկու ֆիլմ կբերի՝ «Մոխիր և արյուն» և «Բացակա երազներ»։

Խաչատրյանն ավելացրեց, որ Երևանում փառատոնի բացման նախօրեին ծրագրված է Արդանի մամուլի ասուլիսը։ Նա ընդգծեց, որ Ֆանի Արդանը կպարգևատրվի հատուկ մրցանակով՝ Փարաջանովի Թալերով։

Արդանից բացի, «Փարաջանովի Թալերների» կարժանանան նաև հունգարացի ռեժիսոր Բելա Թառը և ռուս ռեժիսոր Ռոման Բալայանը։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավորներից փառատոներից մեկը։ 

2011թ.-ին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարահի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը։ 

2010թ.-ին «Ոսկե ծիրանն» արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։ -0-