«Սոչի-2014» օլիմպիադայի՝ 1,1 մլրդ դոլարի բյուջեն գերազանցել է Ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր ռեկորդները, ուրբաթ Երևանում ասաց Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին առընթեր «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի փոխգործակցության բաժնի կոմունիկացիաների գծով մենեջեր Ալեքսանդրա Սավինան:
«Այդ թիվը դեռ սահմանը չէ, նոր գործընկերների և հովանավորների մասնակցություն է ակնկալվում»,- ասաց նա Երևանում ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 13-րդ տարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ:
Նրա խոսքերով՝ «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի հիմնական խնդիրը բացառիկ, հաջողակ նորարական խաղերի կազմակերպումն ու անցկացումն է, որոնք կգերազանցեն մասնակիցների բոլոր սպասումները և կարտահայտեն նոր Ռուսաստանի բնութագիրը:
«Կազմկոմտեի գլխավոր ռազմավարությունը Օլիմպիական խաղերի համակարգում կայուն և դրական փոփոխություններ մտցնելն է»,- նշեց նա:
Սավինան հայտնեց, որ Սոչի-2014-ին նախատեսվում է 80 երկրից 27,5 հազար մարզիկի մասնակցություն: Օլիմպիադային կխաղարկվի 86 կոմպլեկտ պարգև 15 ճյուղերում և 7 մարզաձևում, սակայն Օլիմպիական միջազգային կոմիտեն, հնարավոր է, որոշում ընդունի մեծացնել ճյուղերի քանակը:--0—