450.73
4.31
429.14
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Ռուսական արջուկ» մրցույթ-խաղը կանցկացվի հայկական դպրոցներում նոյեմբերի 11-ին

11:27
11 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթ-խաղը կանցկացվի նոյեմբերի 11-ին Երևանի և Գյումրիի (Շիրակի մարզ) քաղաքների 49 դպրոցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Այբ» կրթական հիմնադրամից։

Մրցույթին կմասնակցեն Երևանի և Գյումրու գյուղական 42 դպրոցների 2-11-րդ դասարանների ավելի քան 2 հազար աշակերտներ։ Դրանց թվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության 21-րդ միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաները։

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթ-խաղի հիմնական նպատակը ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրության զարգացումն է նրա ողջ հմայքի և հարստության ցուցադրման միջոցով։

Մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել ոչ միայն Երևանի և Գյումրու կրթական հաստատությունները, որոնք ռուսական դասարաններ ունեն, այլ նաև այդ երկու քաղաքների այլ դպրոցներ։

«Դպրոցականների նմանատիպ ակտիվությունը հերթական անգամ վկայում է ուսման նկատմամբ նրանց հետաքրքրության, ինչպես նաև այն մասին, որ հայկական դպրոցներն ամեն տարի սիրով և ոգեշնչվածությամբ են մասնակցում տարբեր առարկաների զանազան մրցույթների»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2009 թվականի նոյեմբերին «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ» մրցույթ է կազմակերպել Երևանի չորս դպրոցներում, որին մասնակցել է 262 դպրոցական։

Առաջին անգամ մրցույթն անցկացվել է Ռուսաստանում 2000 թվականին 64 հազար դպրոցականների մասնակցությամբ։ Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է տարեցտարի, ընդլայնվում է մասնակից պետությունների աշխարհագրությունը։ 2009 թվականին «Ռուսական արջուկ» մրցույթին մասնակցել է 2,5 միլիոն երեխա Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և մի շարք այլ երկրներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ