Հայ մարզիկը դարձել է արմրեսթլինգի Nemiroff World Cup 2010-ի գավաթակիր

10.11.2010, 10:27
Հայ մարզիկը դարձել է արմրեսթլինգի Nemiroff World Cup 2010-ի գավաթակիր
Հայ մարզիկը դարձել է արմրեսթլինգի Nemiroff World Cup 2010-ի գավաթակիր

Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը դարձել է պրոֆեսիոնալ արմրեսթլինգի Nemiroff World Cup 2010-ի գավաթակիր, որի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 5-6-ը Սոպոտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի արմրեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ Մնացականյանը ձախ ձեռքով հաղթանակ է տարել մինչև 70 կգ քաշային կարգում: Բացի այդ, հայ մարզիկը զբաղեցրել է երկրորդր տեղը աջ ձեռքի մենամարտում:

Լեհաստանում անցկացված Աշխարհի գավաթին Հայաստանը ներկայացրել է երեք մարզիկ:

Մայիսին Մնացականյանը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:-0-