Հայկական ընդդիմությունը պահանջում է ԵԽ-ից դատապարտել Հայաստանին պարտականությունները չկատարելու համար

09.11.2010, 13:12

Հայ ազգայնի կոնգրեսը երեքշաբթի բողոքի ակցիա է կազմակերպել Ազնավուրի անվան հրապարակում, քիչ հեռու այն վայրից, որտեղ «Արդար դատավարության իրավունքն ու դատական իշխանության անկախությունը» թեմայով Հայաստան-ԵՄ սեմինար էր անցկացվում:

«Ակցիայի նպատակը ԵԽ ներկայցուցիչներին մեր պահանջը հասցնելն է, որն է՝ դատապարտել Հայաստանին իր պարտականությունները չկատարելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Ցուցարարները ցուցապաստառներ են պահել, որոնց վրա գրված է՝ «Ամոթ Եվրոպային», «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Ինչպես նշում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Ոստիկանության աշխատակիցները փակել են հյուրանոցի մուտքը, և ցուցարարները չեն կարողանում ներս մտնել:

ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանի խոսքով, երեքշաբթի առավոտյան կազմակերպության մի քանի երիտասար ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի մի քանի տեղամասերում, այնուհետև նրանց տարել են ոստիկանության բաժանմունք: -0-