Լեգենդար հայ ֆուտբոլիստը, հնարավոր է, գլխավորի Նիգերի հավաքականը
04.11.2010,
11:28
Լեգենդար հայ ֆուտբոլիստը, հնարավոր է, գլխավորի Նիգերի հավաքականը

Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, հնարավոր է, գլխավորել Նիգերի հավաքականը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Անդրեասյանը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ այժմ բանակցություններ են տարվում Նիգերի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ: Նիգերի ազգային հավաքականը եզրափակում է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման առաջին հարյուրյակը:
Արկադի Անդրեասյանը ծնվել է 1947 թվականին Բաքվում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատ» թիմում: ԽՍՀՄ գավաթակիր (1973 և 1975 թվականների) է և չեմպիոն (1973):Մյունխենի օլիմպիական խաղերի մրցանակակիր (1972): Միջազգային կարգի սպորտի վարպետ: Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ:-0-