ՀՀ ԱԳ նախարարն ու Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են Հարավային Կովկասին վերաբերող հարցեր

28.10.2010, 18:21
ՀՀ ԱԳ նախարարն ու Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են Հարավային Կովկասին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ:-0-