Հայաստանի պաշտպանության նախարարի նոր մամուլի քարտուղար է նշանակվել

28.10.2010, 15:30
Հայաստանի պաշտպանության նախարարի նոր մամուլի քարտուղար է նշանակվել
Հայաստանի պաշտպանության նախարարի նոր մամուլի քարտուղար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Կարապետյանը, տեղեկացնում է հայկական պաշտպանական գեչատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանով նա ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան:

Պաշտպանության նախարարի մամուլի նոր քարտուղարը Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին:

Նախկինում գրեթե տասը տարիների ընթացքում պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սեյրան Շահսուվարյանը: -0-