ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչը ձերբակալվել է հորը սպանելու կասկածանքով, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
53-ամյա տղամարդու դիակը` դեմքի շրջանում այտուցված և սալջարդ վնասվածքներով, հայտնաբերվել է անցած երեքշաբթի օրը։ Նրա հարազատները հայտնել են, որ Ա. Մամիկոնյանը մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 24-ի գիշերը, հարևաններից մեկի տանը, վիճաբանության ժամանակ, Ա. Մամիկոնյանին ծեծի է ենթարկել որդին` նախկինում դատապարտված, 1981 թ. ծնված Սամվել Մամիկոնյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սամվել Մամիկոնյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: -0