ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին. Մեդվեդև

27.10.2010, 19:05
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին. Մեդվեդև

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացնել, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Քիչ առաջ կողմերի միջև համատեղ հայտարարություն է համաձայնեցվել, որը մարդասիրական բնույթ է կրում, սակայն շատ կարևոր է՝ հաշվի առնելով տարաբնույթ բարդությունները, որոնք այսօր նկատվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Խոսքը հատուկ հռչակագրի մասին է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի առանց հետաձգման իրականացվի ռազմագերիների փոխանակումն ու զոհվածների դիակները վերադարձնելը»,- ասաց Մեդվեդևը։ -0-