Գրեբենշչիկովը երջանիկ կլինի Ջիվանի հետ ելույթ ունենալ երևանյան բեմում

26.10.2010, 17:26
Գրեբենշչիկովը երջանիկ կլինի Ջիվանի հետ ելույթ ունենալ երևանյան բեմում
Գրեբենշչիկովը երջանիկ կլինի Ջիվանի հետ ելույթ ունենալ երևանյան բեմում

Լեգենդար «Ակվարիում» խմբի առաջնորդ Բորիս Գրեբենշչիկովը երեքշաբթի Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջի ժամանակ հայտնեց, որ երջանիկ կլինի երևանյան բեմում ելույթ ունենալ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։

«Եթե Ջիվանը մեզ պատիվ անի և ելույթ ունենա մեզ հետ, ապա դա ուղղակի ինչ-որ աներևակայելի բան կլինի, ես երջանիկ կլինեմ»,- ասաց Գրեբենշչիկովը։

Ջիվան Գասպարյանի հետ իր ծանոթության մասին պատմելով՝ հայտնի երաժիշտը նշեց, որ առաջին անգամ նրա երաժշտությունը լսել է «շատ-շատ տարիներ առաջ «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջազգային երրորդ ամբիոն» սկավառակով»։

«Նա մի սքանչելի ստեղծագործություն էր նվագում, և ես, իհարկե, ավելի գեղեցիկ որևէ բան չէի լսել։ Այնհուտև շատ-շատ տարիներ անց ես Պետերբուրգում նրա համերգին եղա, և մեզ ծանոթացրեցին, և հրաշք տեղի ունեցավ՝ նրա հաջորդ ժամանման ժամանակ մենք միասին ինչ-որ բան արեցինք, և մինչ այսօր պարբերաբար շփվում ենք»,- ասաց Գրեբենշչիկովը։

Հոկտեմբերի 31-ին նախատեսված երևանյան համերգով «Ակվարիում» խումբը կեզրափակի «Կարմիր գետ» ծրագրով իր հյուրախաղերը։ Ծրագրում նախատեսված է հինգ նոր երգ։

Խոըմբը հյուրախաղը մեծ կազմով կանցկացնի՝ ներառյալ ֆլեյտահար Բրայան Ֆինեգանը, հրավիրված հնդիկ պերկուսիոնիստ Ալոկ Վերման, ով մասնակցում է «Ակվարիում International» հայտնի համերգներին։ Ինչպես նախկին սեզոնում, խմբի կազմում են Ալեքսանդր Տիտովը (բաս), Անդրեյ Սուրոտդինովը (ջութակ), Բորիս Ռուբեկինը (ստեղնաշարային), Իգոր Ռիմոֆեևը (կիթառ, սաքսոֆոն) և Օլեգ Շարը (պերկուսի)։

Երևանում համերգից առաջ «Ակվարիումը» ելույթ կունենա հարազատ Սանկտ Պետերբուրգում, Ուկրաինայի երեք քաղաքներում, այնուհետև՝ Մոսկվայում։ -0-