Հայաստանում բջջային ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն-ը

26.10.2010, 16:24
Հայաստանում բջջային ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն-ը
Հայաստանում բջջային ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն-ը

Հայաստանում բջջային ինտերներից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն-ը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։

Ըստ նրա՝ այդ մարդիկ իրենց բջջային հեռախողներից հիմնականում GPRS ցանցի միջոցով են ինտերնետին միանում, կամ USB միացման միջոցով։

«Միաժամանակ 3G ցանցի բջջային սպառողների բաժանորդային բազան 10 տոկոսով աճել է՝ տարեսկզբի ցուցանիշի համեմատ»,- ասաց Արաբաջյանը։

Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 125 հազարը, իսկ dial-up-ից օգտվողները 21 հազար են։

Միաժամանակ կիսամյակի արդյունքների համաձայն՝ Հայաստանում բջջային ինտերնետի սպառողների թիվը չի գերացանզել 1,35 մլն-ը։

Հայկական շուկայում բջջային կապի երեք օպերատոր է գործում՝ «ԱրմենՏելը» (ապրանքանիշը Beeline՝ «ՎիպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), ՎիվաՍել-ՄՏՍ-ը («Մոբիլնիյե տելեսիստեմի» ռուսական օպերատորի դուստրը) (ՄՏՍ) և Orange Armenia-ն (France Telecom-ի դուստրը)։ -0-