Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն հաստատել է իր այցը Ղարաբաղ. ԶԼՄ

22.10.2010, 13:50
Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն հաստատել է իր այցը Ղարաբաղ. ԶԼՄ
Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն հաստատել է իր այցը Ղարաբաղ. ԶԼՄ

Աշխարհահռչակ իտալացի երգիչ և կոմպոզիտոր Ալ Բանոն (Al Bano, իսկական անունը` Ալբանո Կառիզի, Albano Carrisi) հաստատել է իր այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Երգիչն այցելել է ԼՂՀ ձեռներեց և բարեգործ Լևոն Հայրապետյանի հրավերով, համերգ է ունեցել Ղարաբաղի Վանք գյուղում, ինչպես նաև այցելել է Գանձազարի վանական համալիր:

Համերգից հետո Ալբանոն բացառիկ հարցազրույց է տվել «Սոբեսեդնիկ Արմենիի» հայկական թերթին, որի ժամանակ ափսոսանքով նշել է, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել տեսնել Ղարաբաղի բոլոր տեսարժան վայրերը:

«Ես ամենաշատը տպավորվել եմ Գանձասարի վանական համալիրից, այնտեղ ես ինձ Աստծուն մոտ զգացի: Դրանք կախարդական պահեր էին», - պատմել է երգիչը թերթի թղթակցին:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը ճշտել է ԼՂՀ Ալ Բանոյի այցի մասին տեղեկատվությունը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը, եթե Ղարաբաղ երգչի այցելության փաստը հաստատվի, ապա նրա անունը կներառվի այն անձանց «սև ցուցակում», որոնց այցն Ադրբեջան ցանկալի չէ:

Ղարաբաղ այցելելուց հետո հայտնի իտալացի երգիչը միակ բարեգործական համերգով հանդես է եկել Երևանում, որը տեղի է ունեցել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:-0-