Ընդհանուր սահմանների բացակայության պատճառով Հայաստանի մուտքը Մաքսային միություն արդյունավետ չէ. վարչապետ

20.10.2010, 13:50
Ընդհանուր սահմանների բացակայության պատճառով Հայաստանի մուտքը Մաքսային միություն արդյունավետ չէ. վարչապետ
Ընդհանուր սահմանների բացակայության պատճառով Հայաստանի մուտքը Մաքսային միություն արդյունավետ չէ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն հանրապետության մուտքն արդյունավետ չէ՝ այդ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով։

«Եթե Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսությունների միջև ինտեգրացիոն գործընթացներ են կատարվում, ապա բնական է, որ անհրաժեշտ է առավել բարենպաստ միջավայր ստեղծել բիզնեսի համար, իսկ ամենալավ միջավայրը մաքսային պատնեշների բացակայությունն է և միասնական տնտեսական տարածքում գործելը։ Սա շատ է հեշտացնում գործունեությունը, առևտրային հասքերն ավելի հեշտ են  անցնում երկրների միջև սահմանները, և ընդհանրապես  երկրների միջև ինտեգրացիա է խթանվում»,- ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է մաքսային միությունում հայկական մասնակցությանը, ապա ըստ վարչապետի՝ համաշխարհային փորձն է ուսումնասիրվել։

«Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չկա, որպեսզի ընդհանուր սահման չունեցող երկիրը Մաքսային միությունում լինի։ Այսինքն՝ Մաքսային միությունն այդ տեսանկյունից անիմաստ է դառնում, քանի որ եթե պետք է անընդհատ ապրանքների մաքսային ձևակերպում իրականացնել՝ անցնելով երրորդ երկրով, ապա մաքսային միության իմաստն ու արդյունավետությունը կորչում է»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ այստեղ անհրաժեշտ է այլ մոդուս գտնել՝ ինչպես իրականացնել ինտեգրացիոն գործընթացները՝ միասնական Մաքսային միություն չմտնելով։ -0-