ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

18.10.2010, 14:59
ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը
ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը։

Որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ղեկավարությունը քննարկում է մշակույթի նախարարին պաշտոնից ազատելու հնարավորությունը։ Այդ պաշտոնին որպես հնարավոր թեկնածու նշվել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Արման Սահակյանի անունը։

«Նախարարությունը նորմալ ռեժիմով է աշխատում։ Նման տեղեկություն մենք չենք ստացել»,- ասաց Դուրգարյանը։ -0-