Երևանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով

13.10.2010, 19:23

Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, աշխատաժողովի ընթացքում հայկական եւ ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված և համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը:-0-