Սոցինտերնը ղարաբաղյան հակամարտության բանաձև կընդունի

13.10.2010, 17:31
Սոցինտերնը  ղարաբաղյան հակամարտության բանաձև կընդունի
Սոցինտերնը  ղարաբաղյան հակամարտության բանաձև կընդունի

Փարիզում նոյեմբերի 15-16-ը կայանալիք Խորհրդի նիստի ժամանակ Սոցինտերնը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթուղթ կընդունի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը:

Կիրո Մանոյանն ու Մարիո Նալբանդյանը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Բաքվում կայացած ԱՊՀ-ի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ժողովին:

«Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի տարածաշրջանային ժողովն ավարտվել է այնպես, որ Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է այդ կառույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ պատրաստել»,- ասաց Նալբանդյանը:

Նա նշեց, որ Սոցինտերնի Խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իրենց առաջարկները կներկայացնեն և եթե հաջողվի դրանք համատեղել, ապա ընդհանուր փաստաթուղթ կստացվի:

«Սոցինտերնի նպատակը հակառակորդ կողմերին հրավիրելն է, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումներն ու ընդհանուր սահմաններ գտնեն և համաձայնեցնեն ինչ-որ կետերը, և այդ ժամանակ փաստաթուղթը նիստում որպես Սոցինտերնի դիրքորոշում կներկայացվի»,- ասաց նա:

Միաժամանակ «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և  ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ այդ դիրքորոշումն ինչ-որ բանի հանդեպ չի պարտավորեցնում Սոցինտերնի անդամ-կուսակցություններին:

«Մենք արդեն Կոմիտեի նիստի ժամանակ ներկայացրել ենք մեր մոտեցումները, մնում է դրանք որպես բանաձև ներկայացնենք, իսկ թե հետո ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա, քանի որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները  (նոյեմբերի 7) և Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միակ գրանցված թեկնածուն՝ բացի Այազա Մութալիբովից  (Ադրբեջանի նախկին նախագահ), Արազ Ալիզաձեն է: Չեմ կարծում, որ նրանք կհասցնեն ինչ-որ բան ներկայացնել»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց, որ Կոմիտեի նիստի ժամանակ Ալիզաձեի մի քանի հայտարարությունները թելադրված էին նախընտրական քարոզարշավի պատրաստությամբ, ինչի վկայությունն է այն հայտարարությունը, որ իբրև «հայերը Ղարաբաղի բնակչության կեսից քիչ մասն են կազմում, ինչպես 1988թ.-ին»:

«Մանոյանը հայտնեց, որ Կոմիտեի հաջորդ նիստերը տեղի կունենան հունվարին Աստանայում: ՀՅԴ-ը 1907թ.-ին առաջին անգամ Սոցինտերնի անդամ է դարձել, իսկ 1996թ.-ին վերականգնել է իր մասնակցությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հին հայկական քաղաքական կուսակցություններից մեկն է, որը ստեղծվել է 1890թ.-ին Թիֆլիսում։ Դաշնակցությունը հայրենասիրական գաղափարախոսություն կուսակցություն է, ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին։ XX դարավերջին մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ -0-