Հայաստանը կարող է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում հայ գերի Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի ոչ պատշաճ հետաքննության հետ կապված, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոտանջյանը։
«Ժառանգություն» խմբակցությունը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հայ գերի Մանվել Սարիբեկյանի մահվան մասին հռչակագիր է ներկայացրել՝ «Ադրբեջանում հայ գերու մահը» անվանումով, որն Ասամբլեայի պատվիրակների 25 ստորագրություն է հավաքել։ Որպես հիմնական պահանջ հռչակագրում ներկայացվել է անկախ հետաքննության անցկացման մեջ միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը։
«Այն պետությունները, որոնց բանտերում մահանում են մարդիկ, պարտադիր պետք է նախաքննություն անցկացնեն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։ Մենք կհետևենք գործընթացին։ Ես Նախարարների կոմիտե նաև գրավոր ուղերձ կհղեմ։ Եվ ըստ հարցման կերևա, թե ինչ աշխատանքը է տարվում»,- ասաց Փոստանջյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական կողմը նստաշրջանին «Ադրբեջանցի զինվորների դիակներն իրենց պետությանը վերադարձնելու անհրաժեշտությունը» անվանումով իր հռչակագիրն է ներկայացրել։
«Երկու հռչակագիրներն էլ ընդունված են, և երկուսն էլ պաշտոնական փաստաթղթեր են։ Սակայն ԵԽԽՎ հայկական պատվիրակության փաստաթղթի տակ ավելի շատ պատվիրակներ են ստորագրել, քան ադրբեջանական հռչակագրի»,- ասաց Փոստանջյանը։
Ավելին, ըստ նրա՝ ադրբեջանական պատվիրակության հռչակագիրն ընդամենը 22 ստորագրություն է հավաքել և դրա տակ 16 ադրբեջանցի և թուրք պատգամավոր է ստորագրել։ -0-