«Յեդինայա Ռոսիա» թերթի գլխավոր խմբագիր Վերա Պուտինան Երևան կայցելի՝ երիտասարդական համաժողովին մասնակցելու համար

07.10.2010, 18:21
«Յեդինայա Ռոսիա» թերթի գլխավոր խմբագիր Վերա Պուտինան Երևան կայցելի՝ երիտասարդական համաժողովին մասնակցելու համար

ՌԴ երիտասարդական կառավարությունների ասոցիացիայի ղեկավարությունը, այդ թվում Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական կառավարության ղեկավար, «Յեդինայա Ռոսիա» թերթի գլխավոր խմբագիր Վերա Պուտինան, Երևան կայցելեն՝ ՀՀ երիտասարդական կուսակցության հրավերով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀԵԿ մամուլի ծառայությունից։
 
Այցի շրջանակներում, շաբաթ օրը տեղի կունենա «Պրոգրես-2010» հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև հայ-ռուսական կապերի հեռանկարների մասին ապագա սերնդի դիրքորոշման հարցերը։ -0-