Վերականգնող էներգետիկան 2025թ.-ին կապահովի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 23%. փոխնախարար

05.10.2010, 16:19
Վերականգնող էներգետիկան 2025թ.-ին կապահովի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 23%. փոխնախարար
Վերականգնող էներգետիկան 2025թ.-ին կապահովի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 23%. փոխնախարար

Վերականգնող էներգետիկայի ծավալը 2025թ.-ին Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի բալանսում մինչև 23 տոկոսի կհասնի, երեքշաբթի Վերականգնվող էներգետիկայի շաբաթվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Հոկտեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է Վերականգվող էներգետիկայի շաբաթը, որի շրջանակներում մասնագիտացված ցուցահանդես է գործում։

«Եթե մենք պահպանենք մեր ներուժը, ապա 2025թ.-ին Հայաստանի էլեկտաէներգետիկայի բալանսում էլեկտաէներգիայի արտադրանքի ծավալը ԱԷԿ-ում 40 տոկոսի կհասնի, վերականգվող էներգետիկան՝ 23 տոկոսի, իսկ բնական գազինը՝ 37 տոկոսի»,- նշեց Գալստյանը։

Ըստ նրա՝ 2025թ.-ին վերականգնվող էներգետիկայի ծավալը ներքին պահանջարկի կառուցվածքում 30-32 տոկոսի կհասնի, իսկ ԱԷԿ-ում արտադրվող էլենտրաէներգիայինը՝ 60-65 տոկոսի։

«Հնչեցված թվերը տպավորիչ են, և դրանք համապատասխանում են ջերմոցային գազերի կրճատման համաշխարհային քաղաքականությանը»,- հայտնեց փոխնախարարը։

Գալստյանը նաև նշեց, որ ՀԷԿ-ում և ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, մեծ չի լինի՝ իր ելույթում հստակ թվեր չբերելով։

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին էլեկտաէներգիայի արտադրման ծավալը 4380 մլն կՎտ.ժ. է կազմել, ինչը 17,1 տոկոսով բարձր է 2009թ-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ ՋԷԿ-ում արտադրված էլեկտաէներգիայի ծավալը 45,1 տոկոսով ավելացել է՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 656 մլմ. կՎտ.ժ.։  ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 40,6 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1880,5 մլն կՎտ.ժ.։

Բացի այդ, էլտրաէներգիայի 2,6 մլն կՎտ.ժ.-ն արտադրվել է հողմաէլեկտրակայանների հաշվին, ինչը 7,1 տոկոսով ցածր է 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Երկրի էլեկտրաէներգիայի արտադրման ընդհանուր ծավալում հողմաէլեյտրակայանների մասնաբաժինը 0,1 տոկոս է կազմում։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում 416,8 հազար ԳՋ տաք էներգիա է արտադրվել։ -0-