Ընտրվել է հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի նոր նախագահը

30.09.2010, 19:32
Ընտրվել է հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի նոր նախագահը

Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատեւ ընդմիջումից հետո, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ժողովը կայացել է Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։ Պետրոս Կուրունլյանը պալատի վարչության նոր նախագահ է ընտրվել։

Միջոցառումներին մասնակցել են Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարևորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման և ամրապնդման: -0-