Թուրքիայում Հայաստանը ներկայացնող Մարինա Ավետյանը գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել

29.09.2010, 11:15
Թուրքիայում Հայաստանը ներկայացնող Մարինա Ավետյանը գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Մարինա Ավետյանը հաղթել է թուրքական Բոդրում քաղաքում կազմակերպված «Միսս տուրիզմ» մրցույթում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է 22-ամյա Աննա Բոյկոն, որն Ուկրաինան էր ներկայացնում, իսկ երրրորդ տեղը՝ 26-ամյա գերմանացի Նինա Ռիտինգհաուսը։

Մրցույթը կազմակերպվել է Jolly Tur տուրօպերատորի և Baia հյուրանոցի կողմից։

«Ես առաջին անգամ եմ Բոդրումում։ Ինձ համար մեծ ուրախություն է հարևան Թուրքիայում «Միսս տուրիզմ» հռչակվել։ Իմ երկրում ես կփորձեմ ավելի լավ ներկայացնել Բոդրումն ու Թուրքիան»,- ասաց գեղեցկուհի Ավետյանը։ -0-