Հայաստանի կառավարությունը որոշել է «ՀայՌուսգազարդում» ավելացնել պետական մասնաբաժինը 15,4 մլն դոլարով

24.09.2010, 14:59
Հայաստանի կառավարությունը որոշել է «ՀայՌուսգազարդում» ավելացնել պետական մասնաբաժինը 15,4 մլն դոլարով
Հայաստանի կառավարությունը որոշել է «ՀայՌուսգազարդում» ավելացնել պետական մասնաբաժինը 15,4 մլն դոլարով

Հայաստանի կառավարությունը ուրբաթ նիստում որոշում է ընդունել «Հայռուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում պետության մասնաբաժինը 5,6 մլրդ դրամով (15,4 մլն դոլար) ավելացնելու մասին։

Ինրպես կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, մասնաբաժինն ավելացել է 2008-2010 թվականներին հանրապետության Գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռք բերված և վերականգնված՝ 5,6 մլրդ դրամ արժողությամբ 76 գազատեղաբաշխիչ ցանցերն ընկերության կանոնադրական կապիտալում ընդգրկելու հաշվին։

Ըստ նրա՝ տվյալ ցանցերը ձեռք են բերվել և վերականգնվել են նախարարության կողմից մի շարք վարկային ծրագրերի շրջանակներում, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ներկայումս անհատույց շահագործում է այդ օբյեկտները։

«Օբյեկտների հետագա անվտանգ շահագործման և սպառողների անխափան գազամատակարարման համար առաջարկվում է գնահատել և «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում ընդգրկել տվյալ ցանցերի ընդհանուր բալանսային արժեքը, որը կազմում է 5,6 մլրդ դրամ՝ ընկերությունում այդքանով ավելացնելով պետության մասնաբաժինը»,- նշեց փոխնախարարը։  

Ինչպես պարզաբանեց Շահվերդյանը, կապիտալի ավելացումը կանցկացվի փուլառփուլ, և առաջին փուլի շրջանակներում կկատարվի փոխանցվող օբյեկտների գնահատում։

«Հայռուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին:

Մինչև որոշման ընդունումը բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում էր «Գազպրոմ» ԲԲԸ-ին, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։ Այս թվերի հնարավոր փոփոխման մասին տեղեկատվությունը հստակեցվում է։ -0-