Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Թուրքիայի թիմին Խանտի Մանսիյսկում անցկացվող օլիմպիադային
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի թիմի նկատմամբ Խանտի Մանսիյսկում անցկացվող Շախմատի աշխարհի օլիմպիադայի ժամանակ, տեղեկացնում է օլիմպիադայի պաշտոնական կայքը։
Հայկական թիմին մեկական միավոր բերեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը։ Գաբրիել Սարգսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։
Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ՝ 4։0 հաշվով՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Անահիտ Խառատյանը գերազանցեցին իրենց հակառակորդներին։
Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։
Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահեստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-