Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում կքննարկվեն կլոր սեղանի շուրջ

22.09.2010, 17:53
Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում կքննարկվեն կլոր սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կովկասում ռուսական քաղաքականության նոր միտումները. տարածաշրջանի սպառնալիքները և հնարավորությունները» թեմայով կլոր սեղան կանցկացվի հինգշաբթի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կովկասի ինստիտուտից։

Կլոր սեղանը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի և Հարավային Կովկասում Հենրի Բյոլի Հիմնադրամի Բյուրոյի հետ համատեղ փորձագիտական սեմինարների և հրապարակային բանավեճերի շարքի անցկացման ընդհանուր նախագծի շրջանակներում։ Դրանց նպատակն է Հայաստանի հասարակայնության ուշադրությունը սևեռել տարածաշրջանային և միջազգային զարգացման արդիական խնդիրների վրա։

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես կգա տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության գծով հայտնի փորձագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։ -0-