Հայ-ադրբեջանական սահմանին 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16.09.2010, 19:44
Հայ-ադրբեջանական սահմանին 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի Նախիջևանի (Ադրբեջան)  և Հայաստանի սահմանի 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։

«Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18։12-ին՝ Եղեգնաձորից 26 կմ դեպի հարավ-արևմուտք»,- հայտնեց գործակալության զրուցակիցը։

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը 3-4 բալ է կազմել։ -0-