431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ճարտարապետներն իրենց նախագծերն են ներկայացրել Վենետիկում անցկացված ճարտարապետության 12-րդ միջազգային փառատոնում

20:00
15 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ճարտարապետներն իրենց նախագծերն են ներկայացրել Վենետիկում՝ ճարտարապետության 12-րդ միջազգային փառատոնում, որն անցկացվում էր օգոստոսի 29-ից նոյեմբերի 21-ը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Ճարտարապետության վենետիկյան փառատոնն աշխարհի ամենահեղինակավորներից է և 1980 թվականից անցկացվում է որպես Վենետիկի բիենալեի մի մաս։

«Հայաստանի մասնակցությունը փառատոնին ինքնանպատակ չի եղել։ Հայաստանը չէր հավակնում գլխավոր մրցանակի, մեզ համար կարևոր էր ամբողջ աշխարհին ցույց տալ մեր նվաճումները և ապացուցել, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի սեփական ճարտարապետություն»,- ասաց Գրիգորյանը։

Ներկայիս «Մարդիկ հանդիպում են ճարտարապետության մեջ» կարգախոսով անցկացվող փառատոնը մասնակիցներ էր հավաքել աշխարհի ավելի քան 50 երկրներից: Բացի այդ, այս տարի առաջին անգամ հաջողվել է միաբանել հայ ճարտարապետների։ աշխարհի տարբեր ծայրերից՝ Քաթարից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Իտալիայից:

Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» գիմնազիայի շենքում տեղակայված հայկական տաղավարը ներկայացրել է մասնակիցների երեք խումբ։ Այսպես, Նարեկ Սարգսյանի արհեստանոցը ներկայացրել է նախագծային էսքիզներ և Երևանում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի մակետը։ Գարեգին Եղոյանի արհեստանոցը՝ ACBA Credit Agricole-ի շենքի նախագծման պատմությունը Գյումրիի գլխավոր հրապարակում, ինչպես նաև այդ հրապարակի մակետը։ Երրորդ աշխատանքը, որի հեղինակը Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանն է, արտացոլել է Հայկական լեռնաշխարհը՝ որպես հայկական ճարտարապետական մտքի ելակետ։

Գրիգորյանը նշեց, որ հայկական տաղավարն արժանացել է Վենետո վարչական շրջանի մրցանակի՝ ճարտարապետական արվեստի միջոցով հայ-իտալական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

«Մեր աշխատանքները կոչ են անում կառուցել ապագան՝ հիմնվելով ավանդական ճարտարապետական դպրոցի վրա»,- նշեց Գրիգորյանը։

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է փառատոնին 1996 թվականին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան