431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել. առողջապահության նախարարություն

19:35
15 Սեպտեմբերի 2010

Հայաստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Վրաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել և կասկածներ նույնպես չկան, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։

Արևմտյան Նեղոսի տենդը մոծակներից փոխանցվող վիրուսային հիվանդություն է։ Այն բնութագրվում է ուղեղի թաղանթի բորբոքումով, լորձաթաղանթների համակարգային ախտահարումով և լիմֆադենոպատիայիով (ավշային հանգույցների մեծացում)։

«Միաժամանակ հիվանդության անվանումը հիմք չէ ենթադրելու, որ Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստան է ներթափանցում Եգիպտոսից աշնանային սեզոնից հետո երկիր վերադարձող քաղաքացիների հետ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականցվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ վարակի ներթափանցումից, հատկապես, եթե երկրի բնակլիմայական պայմանները նպաստավոր են հիվանդության փոխանցողների կենսագործունեության համար:

Մասնավորապես, երկրում իրականացվում են միջատաբանական հետազոտություններ, միջատազերծման և ջրականգերի կրճատման աշխատանքներ, բնակչության շրջանում քարոզչություն։

Բացի այդ, ուժեղացվել է հսկողությունը Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումներ արձանագրած երկրներից ժամանած օդանավերի և ուղևորների նկատմամբ:

«Աշխարհի տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների (բժշկությանը հայտնի է 80-ից ավելի վարակիչ հիվանդություն) բազմաթիվ բռնկումներ են արձանագրվում, ինչը բնակչության տեղաշարժը սահմանափակելու հիմք չէ, եթե վերջինիս համար չկան հիմնավոր պատճառներ»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է Արմտյան Նեղոսի տենդի 600-ից ավել դեպք` Հունաստանում, Հունգարիայում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում և Թուրքիայում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան