Հայաստանում 2010թ.-ի ութ ամիսների ընթացքում ՃՏՊ-ի զոհ է դարձել 165 մարդ, ինչը 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով պակաս է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը։
Ըստ նրա տվյալների, ՃԸՊ-ի արդյունքում վնասվածք է ստացել 1687 մարդ, ինչը 59-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«Մենք տարեսկզբից ի վեր 1221 ճանապարհատրանսպորտային պատահար ենք արձանագրել, ինչն ութ դեպքով պակաս է՝ 2009թ.-ի առաջին ութ ամիսների համեմատ։ Անցած տարի մենք ՃՏՊ-ի թվի զգալի կրճատում ենք ունեցել, այս տարի նույնպես միտումը շարունակվում է»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի, չնայած դրական դինամիկային, իրենց գերատեսչության գլխավորած աշխատակիցները դեռ շատ աշխատանք ունեն անելու։
«Սեպտեմբերի առաջին 14 օրվա ընթացքում, երբ մենք ուսումնական տարեսկզբի կապակցությամբ ուժեղացված ռեժիմի էինք անցել, մեզ չի հաջողվել լիովին ապահովել դպրոցականների անվտանգությունը։ Այդ ժամանակահատվածում երկու ՃՏՊ է գրանցվել՝ երեխաների մասնակցությամբ, որի արդյունքում երեք դպրոցական է տուժել»,- նշեց Օհանյանը։
Նա ավելացրեց, որ նախորդ տարի այդ ժամանակամիջոցի ընթացքում ոչ մի պատահար չի գրանցվել։ -0-