411.87
4.03
387.24
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքի Ղարաբաղի հետ. Դաշնակցություն

16:59
14 Սեպտեմբերի 2010

Հայաստանն Ադրբեջանի անկառուցողական դիրքորոշումն օգտագործելով՝ Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու լիարժեք հնարավորություն ունի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ռազմաքաղաքական դաշինքի առկայությունը կնշանակի, որ Հայաստանն ի լուր ամենքի հայտարարում է, որ ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության, անկախության և անվտանգության երաշխավորն է, և դա ոչ պակաս կարևոր քայլ է, քան անկախութան ճանաչումը»,- ասաց Ռուստամյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, եթե Հայաստանը որպես անկախության և անվտանգության երաշխավոր արձանագրի իր դիրքորոշումները, ապա դա հավասար արդյունք կունենա Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի հետ։

Միաժամանակ, ըստ նրա՝ դրա համար այսօրվա դրությամբ կան բոլոր հիմքերը՝ հատկապես հաշվի առնելով կորուստների քանակը, որն Ադրբեջանի մեղքով գրանցվել է 1994թ.-ից սկսած շփման գծում։

«Սահմանում բազմաթիվ զոհեր են լինում Ադրբեջանի գործողությունների պատճառով, և դաշինքի կնքումը ոչ ոք չի քննադատի, քանի որ դա բխում է անվտանգության ապահովումից»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը հնարավորություն և իրավունք ունի հայտարարելու, որ Ղարաբաղի անկախության և անվտանգության պաշտպանության հարցն այսօրվա դրությամբ առաջացել է Ադրբեջանի դիրքորոշումների պատճառով, որը չնայած բոլոր խիստ հայտարարություններին՝ դուրս չի գալիս բանակցային գործընթացից՝ հասկանալով, որ դա կարող է լուրջ ճնշման առիթ դառնալ։

Դրանով, ինչպես կարծում է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը, Հայաստանը աջակցություն կցուցաբերի նոր գործընթացին և Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման սկզբի համար հիմք կդնի։

ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական երկրորդ քառօրյայի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, կարող է օրակարգում ներառել և քննարկել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ